Մեծ ոգևորությամբ հայտնում ենք, որ մեկնարկում ենք «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ծրագրի մեկնարկի արարողությանը։ Միջոցառումը տեղի կունենա առցանց ZOOM հարթակում հուլիսի 28-ին` ժամը 12:00-13:30-ին։
Առցանց միջոցառումը կհեռարձակվի Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է մեր գործընկերներ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։