«Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա» գիտական հանդեսում տպագրվել է Սոցիեսի փորձագետներ Հարություն Վերմիշյանի և Սրբուհի Միչիկյանի համահեղինակած հոդվածը։
«Հետխորհրդային Երևանի հանրային տարածության վերափոխումները. Հյուսիսային պողոտայի օրինակով» հոդվածը նվիրված է Հյուսիսային պողոտայի հանրային տարածության կառուցվածքային փոփոխությունների ախտորոշմանը։
Հետազոտությունը ցույց է տալիս հետխորհրդային Երևանի հանրային տարածության ձևավորման առանձնահատկություններն ու քաղաքային տարածության գաղափարախոսական փոխակերպումները:
Հոդվածը հասանելի է ներբեռնման համար։