Սոցիեսի փորձագետ Լիլիթ Բաբայանի հոդվածը տպագրվել է «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա» գիտական հանդեսում։
«Երևանյան փաբերը՝ որպես հետխորհրդային փոխակերպման տարածություններ» հոդվածում ամփոփվում է Երևանում իրականացված հետազոտությունը հետխորհրդային ժամանակաշրջանում ձևավորված փաբերի վերաբերյալ՝ հետխորհրդային փոխակերպման կոդերը բացահայտելու նպատակով։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են փաբերի հիմնադիրները պլանավորել և կառուցակցել փաբային տարածությունը, ներկայացվում են գաղափարախոսական այնպիսի փոխակերպումներ, ինչպիսին են սոցիալիզմից կապիտալիզմի և կոնսերվատիզմից լիբերալիզմի անցումները։
Հոդվածը հասանելի է ներբեռնման համար։