Փետրվարի 24-ին ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում ծրագրի նախնական ընտրության փուլը հաղթահարած հինգ ՔՀԿ կոնսորցիումները մասնակցեցին «Հետազոտության նախագծում և տեղեկատվության հավաքագրման մեթոդներ» թեմայով դասընթացին։
Դասընթացը վարում էր Սոցիես փորձագիտական կենտրոնի հիմնադիր Հարություն Վերմիշյանը։ Դասընթացի նպատակն էր մասնակից ՔՀԿ ներկայացուցիչներին փոխանցել գիտելիքներ հետազոտությունների իրականացման հիմնական սկզբունքների վերաբերյալ՝ հետազոտության նախագծումից մինչև իրականացում։ Այս հմտությունները հետագայում ծառայելու են կոնսորցիումների ենթադրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գրագետ հետազոտությունների իրականացմանը և տվյալներով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը։
Դասընթացի նյութը կարելի է ներբեռնել ստորև․
Նշում․ դասընթացի նյութը կամ դրա առանձին մասերը կիրառելիս կամ վերարտադրելիս անհրաժեշտ է պատշաճ կերպով հղում կատարել նյութի աղբյուրին։