Ազգ լինելը արդի մարդու ամենալեգիտիմ արժեքն է. «ո՞վ ես» հարցին մարդը պատասխանում է առաջին հերթին՝ հայ, ամերիկացի, գերմանացի: Սա արդիականության մարդու ֆենոմենն է: Սակայն, կարևոր է, թե ինչ ենք հասկանում «ազգ» եզրույթի տակ. վերացական պատմականությունը ընդգծող մեխանիզմ, թե այսօր ապրող, քննադատ քաղաքացիների հանրույթ: Այստեղ կարևոր է ինտելեկտուալ միջավայրում խմբային ճնշման ֆենոմենը. այսօրվա Հայաստանի ինտելեկտուալները կոնկրետ խմբերի, ցանցերի մաս են, որոնցից ոչ բոլորն են իրականությանը նայում խորքային և բաց հայացքով:

Դիտեք Հարություն Վերմիշյանի, Աղասի Թադևոսյանի, Միքայել Զոլյանի զրույցն այս թեմայով։