Ազատություն ռադիոկայանի «Պատերազմից հետո» փոդքասթի էպիզոդում քննարկվում են ղարաբաղյան հակամարտությունն ուսումնասիրելու անհնարինության պատճառները, հնարավորությունները, ինչպես նաև այն, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել արտասահմանում հակամարտություններ ուսումնասիրող իր մասնագետների ներուժը։
Հեղինակ Արեն Մելիքյանի հետ զրուցում են սոցիոլոգ-կոնֆլիկտաբան Հայկ Սմբատյանը և լրագրող Արփի Բեքարյանը։