Արդեն հասանելի է «Սոցիալական հետազոտության էթիկական ուղենիշներ» կիրառական ուղեցույցը։

Ուղեցույցը մշակվել է Սոցիես փորձագիտական կենտրոնի կողմից, ԴԱՏԱ գործընկերների հետ համագործակցությամբ, ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում։

Ուղեցույցը նպատակ ունի ընդգծելու հետազոտական էթիկայի պահպանման ամենահիմնական և համընդհանուր սկզբունքները և լավագույնս կարող է ծառայել որպես էթիկական գործելակերպի ելակետ։ Այն հատկապես օգտակար կարող է լինել Հայաստանում հետազոտահեն պրակտիկաներում ներգրավված պետական և ոչ պետական ակտորների համար, ներառյալ՝

  • համալսարաններ,
  • հիմնադրամներ,
  • քաղաքացիական հասարակության կազմակերպություններ,
  • հետազոտական կենտրոններ,
  • քաղաքականություն մշակողներ և իրականացնողներ,
  • ոլորտային փորձագետներ,
  • անկախ հետազոտողներ,
  • ուսանողներ:

Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են ուղեցույցի հեղինակներին։
Փաստաթուղթը կամ դրա առանձին մասերը վերատպելու դեպքում պարտադիր է պատշաճ կերպով հղում կատարելը։

Հղման նմուշ՝

ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, ԴԱՏԱ գործընկերներ. (2021). Սոցիալական հետազոտության էթիկական ուղենիշներ․ կիրառական ուղեցույց․ Երևան: «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիր

Սոցիալական հետազոտության
էթիկական ուղենիշներ

կիրառական ուղեցույց (հայերեն)

Սույն փաստաթուղթը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացան գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն դրանց հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: