2021 թ․ հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Աղվերանում տեղի ունեցավ «Հետազոտական կարողություններ և հետազոտահեն գործունեություն» խորագրով ամառային դպրոցը։ Դպրոցը նախաձեռնել էր Սոցիես փորձագիտական կենտրոնը ԴԱՏԱ ծրագրի ենթադրամաշնորհային ծրագրերն իրականացնող ՔՀԿ-ների և հետազոտական դրամաշնորհառուների համար։

3-օրյա դասընթացի ժամանակ մասնակիցները․

• ստացան տեսական և կիրառական գիտելիքներ հետազոտությունների պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
• զարգացրին հետազոտության նախագծման, տեղեկատվության հավաքագրման և տվյալների վերլուծության կարողությունները,
• և ծանոթացան հետազոտական էթիկայի սկզբունքերին և ընթացակարգերին։ ​

Դասընթացի նյութերը հասանելի են ստորև։

Այս նյութերը կամ դրանց առանձին մասերը կիրառելիս կամ վերարտադրելիս անհրաժեշտ է պատշաճ կերպով հղում կատարել նյութի աղբյուրին։ Նյութը ստեղծվել է Սոցիես փորձագիտական կենտրոնի կողմից՝ ԴԱՏԱ գործընկերների հետ համագործակցությամբ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում։


Ինչու՞ ենք հետազոտում
Հետազոտության շրջանակներ
Հետազոտության նախագիծ և մեթոդաբանություն
Հետազոտության մեթոդներ
Խառը մեթոդներով հետազոտություն
Հետազոտական էթիկա
Հետազոտություն և ակտիվիզմ
Քաղաքականությունների հետազոտություններ (Policy Research)
Գրասենյակային հետազոտություններ (Desk Research)
Գնահատող և մասնակցային մեթոդաբանական մոտեցումներ

Սույն նյութերը ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: