«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում հրատարակվել է Սոցիեսի փորձագետ Հարություն Վերմիշյանի և Սոցիեսի կրթաթոշակառու Տատյանա Դարբինյանի համահեղինակած հոդվածը «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա» գիտական հանդեսում։
«Երիտասարդների կամավորական գործունեության գաղափարախոսական հիմքերն ու մշակութային դրսևորումները Հայաստանում» հոդվածն ուղղված է հայաստանյան երիտասարդների կամավորական գործունեության գաղափարախոսական եւ մշակութային ասպեկտների վերհանմանը։ Հոդվածում քննության են առնվում ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման և երիտասարդների շրջանում քաղաքացիական գիտակցության ձևավորման առանձնահատկությունները։
Հոդվածը հասանելի է ներբեռնման համար։