Ուսումնասիրվել են ոլորտում աշխատող երիտասարդների աշխատանքային նարատիվները, պատումները, և ապագայի պլանավորումներն այդ պատումներում ուսումնասիրվել են երեք հաջորդական փուլերով`

  • Մինչև աշխատանքի անցնելը
  • Աշխատանքի սկզբնական շրջանում
  • Աշխատանքի ներկայիս փուլում

Արդյունքում` պարզվել է, որ սննդի սպասարկման և վաճառքի ոլորտում աշխատող երիտասարդների կենսափորձում նշանակալի տեղ է գրավում պատահականության գործոնը` ի հակադրություն երկարաժամկետ ռազմավարությունների: Կարևոր գործոն է նաև դրվագայնությունը` անցյալի, ներկայի և ապագայի խզվածությունը: Ընդ որում, այս համատեքստում առաջնայնությունը ձեռք է բերում ներկան իր ամենօրյա, կարճաժամկետ խնդիրներով, ինչն էլ բերում է հաջորդ կարևոր գործոնին` ռուտինիզացիային:

Այս մասին պատմում է Սոցիեսի թիմակից Արմինե Ղալամդարյանը։