Հայտադիմումների ընդունումն ավարտված է

Վերջնաժամկետ՝ հունվարի 17, 2021 թ․

ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոնը ԴԱՏԱ գործընկերների* հետ համատեղ ընդունում է հետազոտական կրթաթոշակների դիմումներ ուսանողներից և երիտասարդ գիտնականներից՝ ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում ձևավորված ցանցային կոնսորցիումներին աջակցության նպատակով։ ՍՈՑԻԵՍ կենտրոնի համակարգմամբ՝ կրթաթոշակառուներն իրենց հետազոտական հմտություններով կաջակցեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոնսորցիումների ծրագրերին, որոնց նպատակն է առանձին ոլորտներում բարելավել փաստահեն քաղաքականությունների ձևավորման գործընթացը։

2020 թվականի հունիսին մեկնարկել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որն իրականացվում է հինգ գործընկերների հետ միասին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։ ԴԱՏԱ ծրագիրը կնպաստի ՔՀԿ-ների կողմից փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակմանը՝ զարգացնելով ՔՀԿ-ների՝ ծանրակշիռ և հավաստի տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, դրանք շահագրգիռ կողմերին արդյունավետորեն փոխանցելու կարողությունները: Ծրագիրը օգնում է խթանել «ներքևից վերև որոշումների կայացման» մշակույթը Հայաստանում։ Այս նպատակով ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն կտրվի ՔՀԿ-ների ցանցային կոնսորցիումներին որոշակի ոլորտներում քաղաքականությունների բարելավման նախաձեռնություններ իրականացնելու համար։ Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության նախաձեռնություններում հետազոտությունների և վերլուծությունների դերը, փաստահեն քաղաքականության մշակույթին, և նորարար գաղափարների զարգացմանը։

* ԴԱՏԱ գործընկերներն են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Բուն TV հիմնադրամը, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ն և ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ-ն։

Կրթաթոշակի առավելությունները

  • Բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ավարտական աշխատանքների շրջանակներում սեփական հետազոտական ծրագրի իրականացման հնարավորություն
  • Քաղաքացիական հասարակության ոլորտի հետ ծանոթություն, սերտ համագործակցության հնարավորություն
  • ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրերի հետ ծանոթություն
  • Քաղաքականության մշակման տարբեր ոլորտներում հետազոտական հմտություններ, մասնավորապես՝ հետազոտական մեթոդաբանությունների մշակման, տվյալների հավաքագրման և վերլուծության փուլերում’
  • Փորձառու ոլորտային (հետազոտություններ, ջատագովություն, մեդիա և հաղորդակցություն, երիտասարդության և գենդերային հիմնախնդիրներ) փորձագետների հետ աշխատելու հնարավորություն
  • Մասնագիտական ցանցը և համագործակցությունը ընդլայնելու հնարավորություն
  • Հետազոտական հոդվածների և/կամ քաղաքականության համառոտ վերլուծությունների հրատարակման հնարավորություն

Հիմնական պարտականությունները

  • Կրթաթոշակի ժամանակահատվածում համագործակցել համապատասխան ցանցային կոնսորցիումի և ԴԱՏԱ գործընկերների հետ՝ հետազոտական աջակցություն տրամադրելով կոնսորցիումի ծրագրում
  • Աջակցել ծրագրային թիմին միջոցառումների կազմակերպման կամ զեկույցների պատրաստման աշխատանքներում
  • Աջակցել ադմինիստրատիվ աշխատանքներում (օր․՝ թարգմանություններ, դասընթացի նյութերի պատրաստում, հաշվետվությունների մշակում և այլն)
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել թիմային և ծրագրային հանդիպումներին
  • Նպաստել ցանցային կոնսորցիումների հմտությունների զարգացմանը
  • Կատարել կոնսորցիումային ծրագրերին վերաբերող այլ հանձնարարություններ
  • Կատարել կոնսորցիումային ծրագրերին վերաբերող այլ հանձնարարություններ

Հայտ կարող են ներկայացնել նրանք, ովքեր.

  • Բնակվում են ՀՀ-ում
  • Սովորում են բակալավրիատի, մագիստրոսական կամ ասպիրանտական ծրագրում սոցիոլոգիա կամ հարակից հասարակագիտական ոլորտում
  • Վարժ տիրապետում են հայերենին, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Տիրապետում են MS Office համակարգչային փաթեթին
  • Ունեն կազմակերպչական հմտություններ և կարողանում են աշխատել սահմանված վերջնաժամկետներում
  • Ունեն հաղորդակցական և թիմային աշխատանքի հմտություններ

Ինչպե՞ս հայտագրվել

Կրթաթոշակի հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ուղարկել ստորև նշված փաստաթղթերը info@socies.am էլ․փոստին՝ թեմայի դաշտում նշելով Research Fellowship։ Դիմելու վերջնաժամկետը 2021 թ․ հունվարի 17-ն է։ Մեր թիմը կապ կհաստատի նախնական ընտրության փուլն անցնող դիմորդների հետ։

  • Ինքնակենսագրական (CV)
  • Համառոտ հետազոտական գաղափարի օրինակ (առավելագույնը՝ 1500 բառ)
    Համառոտագիր (հետազոտական գաղափարի հակիրճ ներկայացում)
    • Նպատակ և խնդիրներ
    • Հետազոտության մեթոդաբանություն և մեթոդներ
    • Տեխնիկական նկատառումներ
  • Մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 500 բառ)
    • Ինչու՞ պետք է Դուք ստանաք այս կրթաթոշակը։
    • Որքանո՞վ է Ձեր մասնակցությունը բխում ՍՈՑԻԵՍ կենտրոնի նպատակներից։
    • Ինչպե՞ս կարող է Ձեր նախկին փորձը նպաստել ծրագրին և ո՞րը կլինի Ձեր ներդրումը։

Հայտերի ընթացքը

  • Քայլ 1․ Դիմումների վերջնաժամկետը՝ հունվարի 17, 2021 թ․
  • Քայլ 2․ Եթե անցել եք նախնական ընտրության փուլը, կհրավիրվեք հարցազրույցի մինչև հունվարի 22-ը
  • Քայլ 3․ Հարցազրույցների ժամկետները՝ հունվարի 25-29
  • Քայլ 4․ Ընտրված լավագույն թեկնածուները կտեղեկացվեն մինչև փետրվարի 1-ը

Նշում․ Սա առավելագույնը 6 ամիս տևողությամբ և մոտ 1-2 ամսվա ծանրաբեռնվածությամբ կրթաթոշակային ծրագիր է, որի ընդհանուր հոնորարը յուրաքանչյուր կրթաթոշակառուի համար կկազմի 250000 դրամ (ներառյալ հարկերը)։


Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: